Ասում ա վերնագիր

Դաաառը համ ա գալիս, երբ ալոեն քսում եմ դեմքիս:
Ինձ մի պահ թվում ա,
որ իմ մաշկն ինձնից առանձին ապրում ա…

Ես մեկ-մեկ մտածում եմ, որ ինձնից թաքուն ես ապրում եմ,
որ մի տեղ, մի երկու սարի արանքում,
ունեմ ծղոտից սպիտակ տուն,

ես չգիտեմ, թե տունը ոնց ա սպիտակ,
բայց գիտեմ, որ մեջը ծով կա անհատակ,
էդ ծովի տակից ամեն իրիկուն,
պոչս եմ հանում դուրս ու խաղացնում,
հա տեղ իմ մազերը կարմիր են,
որովհետև ես Արիելի պես դեբիլ եմ,
որովհետև իմ մտքերը հերիք չեն,
ես մի հատ էլ իրանն ունեմ:

Ես վաբշե էդ տնից գլուխ չեմ հանում,
Դուռը հա բացում եմ ու փակում,
Ու ամեն անգամ նոր տեղ եմ հայտնվում.
մեկ ես տեղ տեր եմ, մեկ էլ ծառա,
մեկ ես տեղ գույն եմ, մեկ էլ տարա,
մեկ տեղ հին գրքեր են,
մեկ տրինաժորներ ու գանտելներ,
մեկ տեղ մեկը պառկած ա,
մեկ էլ տեղ հոպ, մամաս ա…

Կայֆ ա տեղ լինելը,
ուղղակի հասնելն ա բարդ,
էն մեծ ծառ էին է կտրել,

այ էդ ո՞ւր ա հիմա, այ մարդ,
տվեք էլի, նավ եմ ուզում սարքեմ,

ու վաբշե ինչ կա բերեք,
անընդհատ մի բան եմ ուզում ստեղծեմ,

Կուզեի օրինակ Յուպիտերի վրա,
գրամաֆոնի մեջից գոռացող սոխակ լինեի,
կամ ասենք սոխակի թևի տակի բմբուլի վրայի ոջիլ լինեի,
կամ ինձ դնեի սալամանդրի տեղ,
ու էն սիրուն թափվող ջրվեժի ջրի մեջ ապրեի:

Ասենք ո՞նց եք դուք շնչում,
Ո՞նց ա ձեր մոտ էդ ստացվում,
քայլելուց ո՞նց չեք ընկնում,
էդ գրավիտացիան ձեր վրա լա՞վ ա ազդում:

Անկապ ա, չեմ ջոկում, մենակ ես ե՞մ վակուումում,
մենակ իմն ա դմբրած, թե ձեր ոտն էլ ա փետացած:

Գնամ մազերս սանրեմ,
թե չէ ջրիմուռների մեջ խճճված են…
ծառ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s