Ես սկսում եմ դրանից, որովհետև ես 80 տարեկան բիձա եմ: Ես սկսում եմ այդ բառից, որովհետև ես սիրում եմ ջահելներին, իսկ ջահելներն ինձ բիձա են ասում: Ես սկսում եմ վերևի՜ց ու իջնում հասնում ամենատակը: Ես սկսում եմ խոսել, որովհետև ուզում եմ պատմել: Ես սկսում եմ պատմել, որովհետև զգում եմ, որ վերջս եկել է: Ես սկսում եմ սպասել այդ վերջին, որովհետև կյանքս մի տեսակ հոգնացրել է….է՜ չէ, նորից:

Ես սկսում եմ սպասել վերջին, որովհետև հետաքրքիր է: Ես սկսում եմ մտածել, որ վերջին էլ է հետաքրքրել, թե ինչն եմ ես ամեն օր սկսում: 
Ես սկսում եմ պատմել, մտածելով, որ վերջը կլսի ու շուտ կգա: Պատմում եմ:

Ամեն առավոտ վերևի՜ց ներքև մաքրում եմ իմ տունը: Ամեն առավոտ իմ տունը մաքրում եմ վերևի՜ց ներքև: Ամեն առավոտ կարդացած “Тhe New York Times”-ը ծալում եմ բարձրացնում վերև: Ամեն առավոտ ծխած սիգարի պոչը բարձրացնում եմ վերև: Ամեն առավոտ խմած…խմածը բարձրացնում եմ վերև: Վերև…վերևն առաստաղի վերևում է: Վերևը մութ է, բայց լամպ ունի, միացնում եմ: Վերևը լցված է սիգարի ու թերթի՝ իրար խառնված հոտով, մի քիչ էլ ալկոհոլն է բույրին խառնվում: Բայց վերևը ցեցեր են ու մլակներ, նրանք ուտում են բարձրացրածի կեսն ու խմում մյուս կեսը: Անգիտակից կամավորներ են՝ օգնում են, տեղավորում ամեն ինչ վերևում:

Հետո գալիս եմ ներքև, բայց ամենաներքև չէ, այլ ներկայի ներքև: Գալիս եմ, որ տեսնեմ, թե ինչ չեմ տարել, թե ինչն է մնացել: Գալիս եմ ու տեսնում, որ ամեն բան տեղում է, ուրեմն տարել եմ: Գալիս եմ ու տեսնում, որ ամեն ինչ տեղում է, ուրեմն մաքրել ու հավաքել եմ:

Գնում եմ, գնում եմ ներքև: Գնում եմ ներքև ու հետս տանում եմ ամեն ինչ՝ գրի՜չ, մատի՜տ, յուղաներկ: Գնում եմ ներքև ու տանում եմ կնոջս, երեխաներիս, տանում եմ նրանց երեխաներին, ամուսիններին, բոլորին: Գնում եմ ներքև ու իրենց համար թեյ եմ տանում, մեկ էլ նկարածներս, տանում եմ, որ ասեն՝ լա՞վ է, թե չէ:

Ներքևից եկա ճոճաթոռիս: Նստեցի: Գալի՞ս ես: Ոնց-որ թե գալիս ես: Սպասում եմ: Նստել եմ, սպասում եմ…

Արի, որ պատմեմ, ես ամեն ինչ պատրաստել եմ արդեն՝ դժոխքս ներքևում է: Դժոխքս չարածս է…չունեցածս, դժոխքս կորցրածս է, հնարավորություններս: Դրախտը՝ վերևում, դրախտս վերևում է: Սովոր եմ, ի՞նչ անեմ, սիգարիս համը գիտեմ: Դրախտս լավն էր, իմ կյանքն էր, ես սիրել եմ ու լավ էլ արել եմ, ամեն ինչ կարդացել եմ ու ծխել, մեջս եմ պահել: Դրախտս վերևում է:

Ես այստեղ մեջտեղում եմ: Քավարա՞ն էր,… հա…քավարանում եմ, սպասում եմ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s