էսօր իմ աշխարհի բակում էի, տենց ամեն ինչ կանաչ էր ու մեղվոտ, գնում էի դեպի բարդիս, հետևիցս մի էակ էլ էր քայլում՝ սև ու սպիտակ էր ու մլավում էր, իսկ ես քայլում էի ու հասա բարդուս՝ բարդին ինձնից 10 անգամ բոյով է:

Ես գնում էի, գրկեցի բարդուն, մրջյունները հանկարծակիի եկան իմ մարմնի հպումից, բայց դա իրենց դուր եկավ, չէ՞ որ մրջյունն էլ սիրո կարիք ունի 🙂 իսկ ներքևում ոտքերիս էր փաթաթվել սև ու սպիտակը՝ սեր էր ուզում:

Մենք միասին քայլեցինք դեպի սերկեվիլի ծաղիկները, հա՜, ծառի վրա այնքան ծաղիկ կա, որ անվանում եմ սերկևիլի ծաղիկ, այլ ոչ թե ծառ: Քաշեցինք դրա հոտն, ու կատուն  երանության մեջփռվեց գետնին, սկսեց գժի պես թավալ գալ ու ոտքս կծոտել, ես սկսեցի սիրել՝ սկզբում ոտքիս թաթով՝ ավելի շուտ վրայի գուլպայով, հետո ձեռքով՝ ավելի շուտ ձեռքիս մաշկով ու հետո տեսա, որ մյուս ձեռքիս բաժակով թեյ կա ու խմեցի, սիրտս լցվեց թեյի համով ու ես սկսեցի պարել…պարելով հասա տան մոտ ու հասկացա, որ վայելել եմ պահը ու դրանից օրս մաքրվեց դարերի փոշուց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s