Շունչս կտրելու աստիճան լավ բան եմ ուզում…

Շունչս կտրելու աստիճան լավ բան եմ ուզում,

Բայց շունչս վատ բանի ժամանակ էլ է կտրելու աստիճան:

Միշտ բողոքում էի, թե կարոտել չեմ կարողանում,

Բայց դե կյանքն ինձ հակառակը բերեց հանդիման:

Տիկ, ի՞նչ անեմ, որ քեզ նորից տեսնեմ,

Հը՞, ի՞նչ անեմ, որ քեզ պի՜նդ գրկեմ,

Որ քեզ էլի, 1000-րդ անգամ ասեմ,

Տի՜կ, դու հրա՜շք ես, սիրում եմ քեզ:

Տիկ, տեսնես մի օր գալո՞ւ եմ քեզ մոտ,

Տիկ, տեղ թեյ կա՞, թե մենակ շոգ է ու տոթ:

Մեզ տեղ սիրո՞ւմ են, թե չեն էլ սպասում,

Իսկ դո՞ւ Տիկ, Դավոյի հե՞տ ես ապրում:

Մեկ-մեկ մտածում եմ, որ արևի տակ,

Դավի հետ զրույցներ եք անում աննպատակ:

Ու ասում եմ ա՜խ, երանի իրանց,

Թե չէ մենք ստեղ, անկապ ենք, անցանց:

Չկա իրական ոչ մի նպատակ,

Կյանք գլորելն է դարձել երազանք,

Բայց դե չէ, Տիկ, դու ինձ ուժ ես տվել,

Էդ ուժը մի տեղ պարպել է պետք չէ՞:

Մի տեղից դուրս կգա, հա՜,

Մի բան կանեմ ու կստացվի լավ,

Ու կհիշեմ, թե ինչքան եմ լացել,

Բայց դե դու մենակ դուխ ես տվել:

Ու քո դուխը հելել է կերել,

Բոլոր կասկածներն ու դարդերն է սպանել,

Ու մենակ լույսն ու սերն է թողել…

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s