Արևածագի տակով անցնելիս, մտա մեր բակի թարախակալած մամուռների հնոտների մեջ: Դրանցից խուսափում էին նույնիսկ գորշ գայլերը, դրանց հոտը հանգստացնում էր նյարդերն ու ստիպում տրվել անբարոյականության անծայրածիր անմարդկայնության հոգուն: Դրանցից հետո ես չգիտեմ ուր էին գնացել իմ հետ սանրած ու կանաչ մազակալով ամրացված վարսերը: Երբեմն հետ վերադառնալով փորձում էի գտնել դրանց, բայց ամեն անգամ նույն տարօրինակ պատասխանն էի ստանում. ՛՛բաժանորդն անհասանելի է…՛՛

Երբեմնի չարությանս արդեն փոխարինել էր ամրակուռ մարմնի ձգտման ուժը: Բարդին…ա՜խ …հրաշք էր հասկանալ, որ այն կտրված չէր: Չկտրեցիք նրան վերջը, հա՞ … Քամին էր մեղավոր…չլիներ, շատ բան չէր լինի, հողը չէր գա հավաքվեր այստեղ … ծառ չէր աճի վրան… Սկսի հաշվել ու կտեսնես, որ դու թիթեռի կյանքի չափ թիվ գիտես ու մամուռի տակ էլ, որ թաքնվես, միևնույնն է հենց վերջացնես հաշվել, թիթեռը կսատկի…կսատկի ու արևոտ օրվա մայրամուտին արդեն, այն նույն քամին, որ կյանք տվեց թիթեռին, թեթևակի կփչի սատկածի թևերին…Կփչի, իսկ դու կանգնած կնայես սպիտակադեղնականաչավուն թևերի համաչափ շարժին: Սատկածը մեկ աջ թևին կգա, մեկ ձախ, այնքան մինչև քո ու սիրածիդ համբույրից բարկացած քամին կուժգնանա ու կքշի կտանի քո արցունքներից թրջված թևերով թիթեռին…իսկ մի օր, երբ պարարտացնես աշխատասեղանիդ դրված կակտուսի տակի հողը, կզգաս նրա թևերի նուրբ բույրը դրա վրա…

***

…Նստեցիր նրա գիրկն ու շշնջացիր. Աստված իմ, փրկիր ինձ:

Մեկտեղեցիր աստղային պատերազմն ու երկրային վայելքի զգացումը, շնչեցիր և՛ բուսականության կանաչ հոտը, և՛ քիմիական զենքի ձայնային ալիքը:…

Արթնանալով սառը քնի տակից, դուրս եկար բարակ երկնքի ափ: Ծխախոտի ծուխը սովորականի պես վերև էր բարձրանում կորչում երկրագնդի ֆոնի վրա: Երջանկության փաթիլները իջնում էին այնտեղ, որտեղից դու բարձրացար սողալով ու մանրեցիր ձեռքումդ պահած հնամաշ հացի փշուրները:

***

Հացի կտոր, ուլունքաշար մարդանման արարածներ կանգնած սարի գլխին, պառկած օդի մեջ, նստած ծառի կոճղին ու աքսորված բնության կողմից: Չլսված խոսքեր, որ ստեղծեցին մտքեր, որոնց համար դու էլ պատասխանատու չես: Չես ուզում լինել, որովհետև լինելու համար քեզ կաշի է պետք, կաշվի տակ միս, մսի մեջ արյուն, իսկ դա այնքան դաժան է: Սուր կտրող գործիքով ազատվելով դրանցից, կզգաս ազատություն ու էլ մենակ չես լինի: Առաջին անգամ ազատությունդ մենակության հետ չի նույնականանա, քանի որ դու մի հատ չես լինի, կլինեն բազմաթիվ քեզնից. ձեռքդ, ոտքդ, իրանդ՝ կտրած սուր կտրող գործիքով:

***
Աստվածաշունչ կարդա կդզվես: Հեռվից մի պառավ գոռաց: Լսու՞մ ես Քեզ էր գոռում, ասում էր Աստվածաշունչ կարդա կդզվես: Ծառերդ կծաղկեն, ծաղիկներ կտան, կարդա…պետք ա… Մի ամաչի ներս արի. Դուռը փակա, ոնց չամաչեմ: Բաց լիներ հետաքրքիր չէր լինի…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s