Սև հոտը

Ու եկել էր այդ օրը, երբ կեղտը լցվել էր ներսը, կեղտը արդեն դուրս էր թափվել ու կյանքը սահում էր անտանելի գարշահոտության մեջ:

Ու եկել էր այն օրը, երբ էլ տեղ չկար, սեղանի շորի վրա էլ մաքուր տեղ չկար, հացի փշուրներից ու շիրայից արդեն կպել էր իրար ու քարացել: Քարացել էր ու սեղանին դիպչելուն պես քերում էր մակերեսը, քերում տանում էր իր հետ, կարծես ուզում էր փաստել, որ արտաքինը մաքրելով միջինը մեկ է՝ կեղտոտ է մնալու:

Ու եկել էր այն օրը, որում մենք մենակ էինք, ու մութ էր, տխուր էր ու մթությունն այնքան վախենալու չէր, որքան մենակության զգացումը: Ու մութն այնքան վախենալու չէր, որքան այն գիտակցումը, որ լույսը վառելուց հետո էլ մենակ էինք լինելու ու մութ էր լինելու, որովհետև մենակությունը հենց մութն է, որ կա:

Ու եկել էր այդ օրը…

Ու այդ օրում էինք մենք ապրում. ա՜յն օրում, որտեղ անձնականը հրապարակային էր, իսկ հեղափոխությունն՝ անձնական:

Մազութը թափվում էր տարաներից, բլթբլթում թափվում էր, վազում էին բոլորը, փողոցը մարդ էր դարձել, մարդկանց ոհմակ էր կտրել: Վազում էին բոլորը, փախչում էին բոլորը, մազութը տաք էր, հոսում էր, շատ էր…մազութը վառում էր, վազում էին բոլորը: Վազքի մեջ կորցնում էին. կորցնում էին սերերը, կորցնում էին դեմքերը, դիմակներն ընկնում էին՝ կտոր-կտոր լինում, բայց դիմակի տակից էլի դիմակներ էին, էլի նույն դեմքերը՝ կորցրած դիմագծերը:

Ու այդ օրը եկել էր, երբ վազելն անօգուտ էր, երբ սառը քրտինքը մաքրելն անիմաստ էր: Այդ օրը բոլորը 40° ջերմություն ունեին, իսկ դեղատները փակ էին, բոլորը վատ էին ու սիրտը խփում էր, հազարի տակ խփում էր: Արդեն ահակին ժամանակ էր ինչ վազում էին բոլորը: Բայց դե մազութը տաք էր, մազութն արագ էր…

Մազութը տաք էր…

Մազութն արագ էր…

Տաք էր…

Արագ էր…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s