Գորիսի Գյուղատնտեսական քոլեջի մասին

Գորիսում նախկինում մի անգամ էի եղել, այն էլ տեղ էինք հասել գիշերը ուշ ու տեղից շարժվել էինք առավոտ շուտ՝ չէի հասցրել զգալ քաղաքի շունչը, համն ու հոտը: 

Image

Այս անգամ երբ քա՜ղցր մայիսն էր, էն սենց մի տեսակ վերջ ու սկիզբ ամիսը, մենք՝ ԿԱԶԱ հիմնադրամի անունից գնում էինք էնտեղ նոր կազմակերպությունների, քաղաքի երիտասարդության ընդհանուր ակտիվության և այլնի հետ ծանոթանալու: Սրանից լավ հնարավորթություն չկար քաղաքի շունչը զգալու համար: 

Սկսեցինք Գորիսի Գյուղատնտեսական Քոլեջից, որը բավական հին էր, բայց և ոչ պակաս հյուրընկալ: Նշեմ, որ քոլեջն ունի մոտ 220 ուսանող և 83 տարվա պատմություն: 

Image

Քոլեջն ունի բավական ցավալի պատմություն, քանի որ Սովետական միության տարիներին ավելի ծաղկուն է եղել՝ ունեցել է ավելի քան 1000 ուսանող ու տեղակայված է եղել շատ ավելի մեծ շինության մեջ, սակայն պատերազմի տարիներին շինությունը հանձնվել է զինվորներին, իսկ իրենց հետագայում ավելի փոքր տարածք է բաժին ընկել: Քանի որ հիմա Քոլեջը Կրթության և Գիտության նախարարությանն է հանձնվել, զարմանալի չէր դրա ոչ այնքան բարվոք վիճակը: 

Քոլեջի տնօրենը մեզ պատմեց ուսանողների ընդհանուր զարգացվածության մասին նշելով, որ հիմնականում այնքան էլ խելացի չեն, ուղղակի որոշակի ուզում ստանալու համար են գալիս: Բացի այդ ընտանիքները, որոնցից դուրս են գալիս, անապահով են: Ուսանող տղաների մեծ մասն ուսումը համատեղում է աշխատանքի հետ: Դրա համար էլ ուսումը հիմնականում տուժողի դերում է լինում: Հաշվի առնենք այն փաստը, որ ուսանողների տարիքը տատանվում է 15-22 ի սահմաններում, նրանցից 45-ը սովորում են հեռակա, մյուսները՝ առկա համակարգով: Վարձավճար կա՝ 50-60.000 դրամ, բայց անվճար տեղերն ավելի շատ են: 

Քոլեջը քաղաքում անելու շատ բան ունի, քանի որ այնտեղ գյուղատնտեսության զարգացմանը նպաստում է հենց բնությունը, բայց այն չունի որևէ ֆինանսավորում, ինչ միջոցառում կազմակերպում են, անում են կամավոր հիմունքներով: Հիշարժանն այն է, որ տնօրենի հավաստմամբ իրենց միջոցառումները երկու տարբեր արգասիք են ունենում՝ մեկը գյուղատնտեսական հարցերում հմտանալ (ցանքի և այլնի վերաբերյալ), երկրորդը՝ այս տեսակ միջոցառման արդյունքում ստացված բերքի յուրացում ուսանողների անապահով ընտանիքների կողմից: Վերջում՝ արդեն քոլեջի նույն տնօրենի ստեղծած “Թթենի” ՀԿ-ում հանդիպեցինք այդ քոլեջի սաներից մեկին՝ նրան ու նրա խելացիությունը տեսնելուն պես հասկացա, որ Գորիսն ունի՛ ապագա ու այդ ապագան այդ տղայի ու նրա նմանների ձեռքում է… 

Image

Advertisements

2 thoughts on “Գորիսի Գյուղատնտեսական քոլեջի մասին

  1. Հմմ․․․ մտածում ես էլի․ մարզերը մեծ թափով զարգացնելու համար էս կարգի ուսումնարանները պետք ա արագ արդիականացնել, մասնագետներ բերել դրսից․․

  2. Ախր էրեխեքը մոտիվացիա չունեն սովորելու: Գիտե՞ս ինչքան են ստանում էնտեղ անասնաբույժները՝ 20000 դրամ ամսեկան: Ո՞վ կուզի սովորել, իմանալով, որ ապագայում իրեն նույն ճակատագիրն է սպասում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s