ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ

Մի քիչ մտածելուց հետո միայն կհասկանար այն, ինչի համար սպանվեց սատանան: Դրա տակ ոչ մի թաքուն միտք չկար, կար միայն ճիշտ հաշվարկ ու բարություն: Սպանությունը բարի էլ կարող է լինել, այո’, սպանության մեջ բարի մարդու մատն էլ է երբեմն խառը լինում: Չե՞ս մտածել երբեք, թե ինչպես է հեքիաթներում բարին հաղթում չարին. Չարն այնքան անօգնական չէ, որ սեփական մտահղացմամբ ետ կանգնի նախագծվածից: Այն չի ընկրկում հենց այնպես, առանց պատճառ, այն չի ընկրկում ընդհանրապես, այն միայն պարտվում է այն դեպքում, երբ նրան սպանում են…երբ նա այլևս չկա: Հենց այդպես է պատահում, որ բարին դառնում է մարդասպան, չէ մարդասպան չէ…երևույթասպան:

Բայց դու լսում էիր ու մտածում հակառակի մասին: Ես դա կարդում էի քո մտքերում, ճիշտ է այնտեղ լող տալով քիչ էր մնում խեղդվեի, քանի որ ամառը դեռ նոր էր սկսվել ու ես դեռ հմուտ լողորդ չէի, բացի այդ ինձ զգուշացրել էին, որ երիտասարդի մտքերից պետք չէ սկսել: Նրանց մոտ դրանք շատ են ու ալեկոծ, խեղդվելու հավանականությունը մեծանում է: բայց միևնույնն է ես որոշեցի սկսել քեզնից. Ախր դուրս շատ էիր գալիս…

Հա ասում եմ, որ դու լսում էիր, բայց մտածում հակառակի մասին, քանի որ քեզ միշտ աստվածային մահն էր ավելի դուր գալիս…Աստվածների մեջ մի մեծ բան էիր գտել…չգիտեմ էլ թե ինչ:

Image

Քեզ համար Աստված երկնքում էր, այն երկինքն էր ու դու ժամերով նստում ու լսում էիր SOAD-ի “The sky is over”-ը, դու համամիտ էիր այդ մտքի հետ, դու գիտեիր, որ Աստված իսկապես երկինքն է, քանի որ նրան էլ չեն սպանում,ուղղակի չի ստացվում, եթե անտառը լիներ Աստված, ինչ-որ բան սխալ կլիներ, քանի որ նրան կօգտագործեին ինչպես ուզեին` թուղթ կտպեին, ձմռանը կտաքանային, ածուխ կունենային ու նաև երբեմն բերք կստանային, եթե օվկիանոսները լինեին Աստվածներ, ապա նրանք կըմբոշխնեին, նրանց կըմպեին ու նրանցից բան չէր մնա, եթե անապատները լինեին…անապատների չէին լինի, նրանց արդեն օգտագործել են…Այ երկինքը, երկինքն այս ամենից վեր է, նրա մի ջով միայն կարելի է անցնել, բայց նրան օգտագործելն այլ է, չէ՞ որ նա անսահման է, նրանից մի փոքր օգուտ կարող ես քաղել բայց միևնույն ժամանակ պիտի ենթարկվես…եթե որոշի ծառդ կայծակով զոհաբերել, ապա պիտի հնազանդվես, եթե որոշի տունս անձրև դարձնել, ապա պիտի ուղղակի դուրս գաս, եթե որոշի բերքդ կարկուտով փչացնել, ապա կամ պիտի սպանես նրա զավակներին` ամպերին, կամ պիտի կրկին ենթարկվես:

«Երևի մերոնք շատ աստվածավախ են», մտածում ես դու, «քանի որ կարկտակայանով զավակ չսպանեցին…»

Մի տեսակ լսում եմ ու մոռանում, թե ինչի համար եմ այստեղ նստած: Ինձ խնդրել են բոլորիդ լսել, տեսնելու համար թե ում արդեն արժե դուրս գրել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s