…ինչու՞ են նրանք այդքան սպիտակ…

Image

Երբեմնի առողջությամբ զինված նա կրկին սկսեց թափառել երազների մեջ:

Ես նստել էի պատի տակ ու նայում էի ոտքերիս:

Մտածում էի, թե ինչու՞ են նրանք այդքան սպիտակ…

Մինչ այդ նա արթնացավ, սկսեց կրկին ընկնել հազի սուր նոպայի մեջ:

Երբեք նրան այսքան դեղին չէի տեսել: Արևի շողերն այսօր իրենց բնականոն ուղղությունը շեղել ու որոշել էին թեքվել դեպի նրա մի քանի ժամվա կյանք ունեցող մարդու դեմքը:

Երևի թե դա էր պատճառեը, որ ես սփռթնել եմ: Դեռ մտածում էի ես:

Ավտոմեքենայի տակ ընկած շան վնգստոցը սկսեց ազդել երկուսիս նյարդերի վրա:

Որոշեցինք սպանել: Դե այդ գործն արդեն քանի տասնամյակ իրեն էր հանձնված, բայց քանի որ հիմա վատառողջ էր ու ի վիճակի չէր…

Դուրս եկա գզրոցից բահը ձեռքիս: Պատկերացում անգամ չունեի, թե ինչպես է հնարավոր կենդանի սպանել, այն էլ հողագործի գործիքով, այն էլ հենց բահով:

…Զզվում եմ շներից: Ինչ լավա սատկում ես, ես հո քեզ չէի սիրելու…դու կատու չես:

Ախր ինչու՞ ես այդքան հլու, հնազանդ, չե՞ս տեսնում, եկել եմ վերջդ տալու…

Գիտես, որ այդքան անինքնասեր չլինեիր (ինչպես որ խորամանկ մարդիկ են ասում հավատարիմ) հիմա այստեղ պառկած չէիր լինի, այլ մեկի բազմոցին..

Հետ եկա, բայց նա չկար…մտածեցի զգացել է, որ վերջն է, գնացել է հեռու մի տեղ: Հետո հիշեցի, որ կատու չէր, այդքան քթի ծակ չուներ:

Վախենում էի, որովհետև չնայած չգիտեմ նա ով էր ու ինչու՞ էր ինձ իր մոտ պահում, ինչու էր վայելում ինձ…բայց միևնույնն է ապահովում էր իմ միայնակ չլինելը:

Ճռռռ…զուգարանի դուռն էր, ափսոս, չէր ընկել անցքը, այդպես թաղելու կարիք չէր լինի, կխառնվեր կեղտին ու ջրերին, արագ հումուս կդառնար, թոշակիս փողն էլ չէի ծախսի…

Ա՜խ, հիմար շուն: Էլի վնգստաց, հիմա պիտի ասի ինչու՞ չես սպանել:

էլ չգիտի, որ չեմ կարողանում…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s