…կտրվեց

…Երբ ոտքս քաշեմ, դրա տակի փոքրիկ մողեսը կշարունակի սողալ տաք ասֆալտի վրայով՝ խուսափելով արևոտ ամառվա պատճառով ստացած ճաքերից: Այդ պահից սկսած մողեսն էլ ինձ հետ ոչ մի կապ չի ունենա, մենք կբաժանվենք ու նա իրեն աշնան ազատ տերև կզգա, ու “կսավառնի” ծառի ծայրից մինչև գետին ընկած մի քանի մետրանոց իր անսահմանության մեջ:

Կանցնի ժամանակ ու անհրաժեշտ կլինի գտնել նրան, քանի որ կարոտի զգացումը մարդու մոտ առաջանում է անկախ այն բանից, թե ում հանդեպ է ծնվում:

Փնտրտուքների մեջ ես կկորցնեմ համբերությունս, քունս, հանգիստս, նույնիսկ պոչս…այսինքն նրա պոչը. հիմարիկը թողեց գետնին ու փախավ:

Ասում էին գրպանումս այն փող կդառնա:

Դա լսելուն պես փաթաթեցի այն անձեռոցիկի մեջ ու դրեցի գրպանիցս հեռու մի վայրում. չէի ուզում, որ հանկարծ իմ անկեղծ կարոտի վերջնակետի մի մասը թղթադրամ դառնա…

Բայց նրան ես այդպես էլ չգտա, չնայած շատ փորձեցի ու ճանապարհին դաժան բաներ շատ հանդիպեցի:

Հիշեցի, որ փոքր ժամանակ անհայտները մոլուցք ունեին մողեսներ սպանելու ու փշալարերից կախելու, վախենում էի…

Ամառն ինձ համար Դիլիջանն էր, սառը օդը, խաղը, երջանկությունն ու վախը…բակ իջնելուն պես, տեսնում էի փշալարերի վրա չորացած մողեսներին…նրանք էլ արյուն ունեին, հա, հաստատ ունեին…բայց այն չէր ծորում, դե որովհետև փոքր էին, քիչ էր մեջինը…

Հիմա ման եմ գալիս ու մտածում, որ չգտնելուս պատճառն այն է, որ հիմա էլ կան անհայտներ, որոնք սիրում են նրա, քեզ պես փոքրերին փշալարին գամելու… երևի քրիստոնյա են, բայց չգիտեն, թե դա ինչ է…

Ու միշտ այդ վախն է ինձ ստիպում մթության մեջ վազել, փոքր ժամանակ, շատ էի վախենում մթից…դուրս էի գալիս ու վազում…այնքան վազում մինչև վախը փոխարինվում էր հոգնածությամբ, ուժեղությամբ…

Անցան տարիներ: Մողեսն արդեն էլ կմախք էլ չունի, կմախքն արդեն վաղու՜ց հումուս է դառել ու ծնունդ տվել իմ աշխատասեղանի վրա դրված փոքրիկ կակտուսի հողին: Էլի փոքրիկ… դե փոքրիկները փոքրերի ծնունդ էլ դառնում են…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s