Problems

550px-Armenia_(orthographic_projection).svgԱյսօր «օտարախոս հայազգի» ուսանողներիս հետ դաս էի անում ու փորձ: 

Ու հասկացա, որ իրենց պես մեզ ոչ ոք չի հարստացնի երբեք:
Շատ տարբեր են, տարբեր երկրներից են եկել, տարբեր կերպ են հայերենին տիրապետում. մեկը մի քիչ շատ, մյուսը մի քիչ քիչ, մեկն արևմտահայերենի խառնուրդով, մյուսը սեքսուալ ռուսերեն շեշտադրմամբ (մաքսայինը կապ չունի), մյուսն ընդհանրապես հայ չէ, բայց մյուսներից լավ գիտի -ություն-ով բոլոր բառերը 🙂 
Հա, շատ տարբեր են, բայց մի նմանություն ունեն. ուրախ են, կյանք կա մեջները, մի տեսակ առողջ են, մեր պես հոգնած չեն, բայց մի խնդրի էլ հանդիպեցի, հեսա կպատմեմ, մի քիչ ուրախ բաներ ասեմ՝ նոր:

Ուրեմն այս օտարերկրացի աղջիկը՝ Յոնգհուն (կներես, թե սխալ եմ հիշում) Կորեայից է, բայց հասցրել է շատ լավ հայերեն սովորել: 
Հարցրեցինք, թե ի՞նչ բառ է մտքին առաջինը գալիս, երբ հայոց լեզվի մասին են խոսում, ասաց՝ ԽԱՂՈ՛Ղ: 

Հայերենգետնե՛ր, լավ է չէ՞ 🙂 օտարախոսի համար ամենաբարդ բառերից մեկն է, բայց ինքը հրաշալի էր արտաբերում: 

Մյուս ռուսախոս աղջկա հետ զրուցում եմ, ինչ-որ խոսք բացվեց «տնտեսագիտություն» բառն ասացի, ասում է դա ո՞րն է «домохозяйство»-ն: Ասում եմ, որ այո, գրեթե նույնն է: (կատակ, չնեղանաք)

Ու հետո եկավ տխուր մասը, ռուսախոս աղջիկն ինձ պատմեց կարծես Սիրիայից եկած երկու տղաների մասին, որ իր հետ են սովորում: 
Ասաց, որ իրենք ոչ մի կերպ չեն ինտեգրվում Հայաստանի կյանքին, ասում են, որ հայերը չտես են (ճիշտ էլ ասում են 😦 ) ու որ իրենք հայ չեն, ուզում են հեռանան:

Խնդիրն այն է, որ ոչ ստանդարտ, մեր աչքին չսովոր արտաքին ունեն. մեկը երկար մազեր ունի, մյուսն՝ ականջօղեր ու հետն էլ մեր լավ երիտասարդությանը ծանոթ չեն, իրենց հարմար չեն զգում էստեղ: Բացի այդ երաժիշտ են ու ծանր ռոք են նվագում: Դե պատկերացրեք, թե քյառթուների շրջանում ինչ մեծ խռովություն են բարձրացրել իրենց էդպիսին լինելով: 
Հիմա հարց. ի՞նչ անենք մենք, մեզ «լավ տղեքի» տեղ դրած երիտասարդներս, բան չենք կարո՞ղ անել, որ էս մարդկանց ցույց տանք, թե ինչքան լավը կարա լինի էս երկիրն իրենց համար, թե ինչքան ուրախ ենք մենք, որ եկել են հետ մեզ մոտ, որ արտագաղթից բացի ի վերջո ներգաղթ ունենք, էն էլ տենց հավես դեմքերի ներգաղթ: Հը՞, ի՞նչ անենք:

One thought on “Problems

  1. ինձ թվում ա առաջին հերթին կարևոր ա գիտակցել, որ այլ մշակույթ տեղափոխվող մարդը միշտ հարմարվելու խնդիրներ է ունենում (նույնիսկ եթե հայրենադարձը), ուղղակի մարդկանց լայն շրջանակները պետք է հասկանան դա ու հաշվի առնեն հայրենադարձների հետ շփվելիս։

    այսինքն կարևէր ա բարձրաձայնել էդ խնդիրները, խոսել ու պատմել դրանց մասին։

    երկրորդ, հայրենադարձների ու օտարերկրացիների համար, պետք ա ինտեգրացիոն դասընթացներ կազմակերպել, որոնց ժամանակ նրանք կծանոթանան հայաստանյան իրականությանը, տարբեր ոլորտներից պրակտիկ ինֆորմացիա կստանան, կսովորեն արևելահայերեն և այլն։ սա ընդունված է հատկապես եվրոպական երկրներում, ու շատ հաճախ կացության թույլտվություն ստանալու նախապայման է։

Leave a comment