Armenian

Քնած եմ:

Հեռվում ձայն եմ լսում:

Չեմ հասկանում խոսո՞ւմ է, թեյնի՞կն է, թե ինձ է թվում:

Քայլում եմ դեպի խոհանոց, ճանապարհին բարձրանում եմ սարերը, իջնում ձորն ու աղբյուրից ջուր խմում, շարունակում եմ, մտածում, որ իզուր խմեցի, չէ որ հեսա թեյ պիտի խմեմ, բայց խոհանոցը չկա, կորչում եմ, բացում եմ դուռն ու սպասում, որ գա, բայց դատարկություն է, գազօջախ չկա, կամ էլ կա, բայց ես չեմ տեսնում, ինձ ուրիշ բան է կլանում, ինձ կանչում է հոտը, հեռու է, դառն է, գնում եմ…

Արթուն եմ, մտածում եմ, հիշում եմ երազս, բաժակը մոտեցնում եմ, խմում եմ, ա՜խ, լեզուս այրում է, դեռ տաք է, բայց մտքիս մեջ այնքան ժամանակ էր անցել, ես գիտեի թե արդեն սառն է: Կապույտ է տունը, լուռ է, արդեն ուշ է, մութ է, քնելու համար էլ դեռ շուտ է, խառնել եմ իրար, ցերեկ էլ չկա, մինչև զարթնում եմ մութն արդեն ընկնում է, իսկ ո՞ւր է, տեսնես ուր է… Հոտն էլ էլ չկա, տեսնես ո՞վ էր, կամ ի՞նչ էր, սիրուն էր, հոտը դյութիչ էր, սպասում էր, թե ուղղակի երազում, փնտրում էի, թե ուղղակի սպասում: Գտել էի, հիշում եմ, երազումս գտել էի, բայց զարթնեցի ու մոռացա, հիմա փորձում եմ, դժվար է, չի ստացվում, փորձում եմ, բայց ապարդյուն, մեկ է չեմ հիշում…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s